Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի երկրի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին, որն ուրբաթ բերման է ենթարկվել:

«Այսօր շատերը հարցնում են՝ արդյո՞ք պատրաստվում է նախագահը նրան [Սաակաշվիլիին] ներում շնորհել: Կա մեկ պատասխան՝ պարզ եւ վերջնական՝ ոչ եւ երբեք»,-ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ հեռուստաուղերձի ժամանակ:

Նրա կարծիքով՝ Սաակաշվիլին ժամանել է Վրաստան երկիրն ապակայունացնելու համար՝ ի հեճուկս միջազգային գործընկերների խորհուրդների:

«Նա [Սաակաշվիլին] ժամանել է երկիր, որպեսզի ապակայունացնի այն՝ չնայած իր բոլոր միջազգային գործընկերների նախազգուշացումներին ու խորհուրդներին»,-ասել է Զուրաբիշվիլին: