«Կասպերսկու լաբորատորիա»-ի հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր չորրորդ երեխա իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է գաջեթներում, իսկ դպրոցականների 80 տոկոսը չի կարող առանց սմարթֆոնի, հաղորդում է Lenta.ru-ն:
Հոգեբանը նշել է գաջեթների առջեւ երեխայի նստելն առանց աղմուկի սահմանափակելու միջոցը:
Մանկական եւ ընտանեկան հոգեբան Նատալյա Նաումովան պատմել է, թե ինչ պայմաններում է կարելի երեխայի համար գնել իր առաջին սմարթֆոնը եւ օրական որքան ժամանակ կարող են երեխաները անցկացնել գաջեթների առջեւ: Մասնագետի խոսքով՝ հեռախոս գնել կարելի է նաեւ առաջին դասարանում, սակայն մինչ այդ անհրաժեշտ է երեխայի հետ պայմանավորվել դրա օգտագործման կանոնների մասին: Նա խորհուրդ է տվել տարրական դպրոցի երեխաներին թույլ չտալ սարքավորումներն օգտագործել օրական մեկուկես ժամից, իսկ ավելի մեծ տարիքում՝ երկու-երեք ժամից ավելի:
Բացի այդ, ինչպես նշել է հոգեբանը, երեխայի համար կարող է դժվար լինել պոկվել «խաղալիքից», այնպես որ պետք է օգնել նրան իր սրտով զբաղմունք գտնել: Հնարավոր տարբերակներից են խմբակները կամ ընկերների հետ շփումը: Գլխավորն այն է, որ նա զբաղմունք ունենա: Նա նաեւ կոչ է արել հեռախոս գնելուց առաջ բացատրել երեխային, որ եթե դրանով շատ զբաղվի, ապա գաջեթը «կուտի» նրա իրական կյանքը:
Եթե երեխան արդեն կախված է տեխնիկայից, ապա պետք է պարզել նրա կյանքի նպատակները եւ մտածել, թե ինչպես օգնել նրան հասնել դրանց: Կարեւոր է, որ նա ունենա իրական զբաղմունք, որը կօգնի պոկել նրան սմարթֆոնից:





























