Եվրոպան մոտ է մայրամուտին՝ չնայած ոչ վաղ անցյալում իր նշանակությանը, հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչ Պատրիկ Բյուքենենը The American Conservative-ում հրապարակված հոդվածում:
Նրա խոսքով՝ այսօր ապագան պատկանում է Ասիային, քանի որ հենց այնտեղ են տեղակայված ամենախիտ բնակեցված երկրները, ինչը միջուկային տերություններից վեցը, ինչպես նաեւ ԱՄՆ-ից հետո խոշորագույն համաշխարհային տնտեսությունները՝ Չինաստանն ու Ճապոնիան: Բյուքենենը համարում է, որ հենց այդ գործոններն են ազդել Վաշինգտոնի՝ դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաուղղումը:
Միեւնույն ժամանակ Եվրոպայում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, գրում է հեղինակը: Մեծ Բրիտանիան արդեն դուրս է եկել ԵՄ-ից, իսկ Ավստրալիայի ու ԱՄՆ-ի հետ AUKUS միության ստեղծումը միայն հաստատում է հարեւան երկրներից դրա հեռվացումը: Ֆրանսիան վրդովմունք է հայտնել սուզանավերի մատակարարման գործարքի ձախողման կապակցությամբ եւ լրջորեն հեռվացել է Հյուսիսատլանտյան միջության իր դաշնակիցներից:
Մտահոգիչ են նաեւ ընտրությունները Գերմանիայում, որոնց արդյունքում ՔԴՄ կուսակցությունը պատմության մեջ առաջին անգամ հավաքել է ձայների միայն մեկ քառորդ մասը: Ընդ որում, փորձագետի կարծիքով, պոտենցիալ կանցլերների եւ ոչ մեկը չունի հեղինակությունը, որն ուներ Անգելա Մերկելը: Նրան Բյուքենենն անվանել է «Եվրոպայի փաստացի առաջնորդ»:
Նա նաւե հիշատակել է Աֆղանստանում գործողության մասին՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի ԱՄՆ-ի դաշնակիցները հեռացել են եւ «կիսել պարտության խայտառակությունը Վաշինգտոնի հետ»: Բացի այդ, Եվրոպայում աճում են ներքաղաքական վեճերը. ավելի հաճախ են ծագում հարցերը Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից հեռվացման, Կատալոնիայի՝ Իսպանիայից հեռվացման եւ Սարդինիայի՝ Իտալիայից հեռվացման մասի: Լեհաստանն ու Հունգարիան պայքարում են Բրյուսելի հետ բարեփոխումների հետ անհամաձայնության պատճառով, իսկ հարավային երկրներն ունեն ամենամեծ թվով միգրանտների հոսք, եզփափակել է հեղինակը:





























