Այսօր` մայիսի 25-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովը քննարկել է Հ.Մաթեւոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը եւ դրա իրականացման ընթացքը: Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները` վարչապետը կարեւորել է հոբելյանական միջոցառումների ծրագրում լրացուցիչ միջոցառումների ներառումը: