«Կամուսնանա՞ս ինձ հետ» բաններով փոքր ինքնաթիռը կործանվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը տուժել է, հաղորդում է CTV News տեղական հեռուստաալիքը:

Cessna 172 տեսակի ինքնաթիռն ընկել է երաժշտական փառատոնն անցկացնելու վայրի մերձակայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ցավոք, մեկ մարդ զոհվել է այդ դեպքի հետեւանքով, երկրորդը տեղափոխվել է հիվանդանոց»,-հեռուստաալիքը մեջբերում է ոստիկանության ներկայացուցիչ Վերոնիկ Կոմթուայի խոսքերը: