Գերմանիան մերժելու է ԱՄՆ-ից Իրանի ցանկացած պահանջ իրանական սառեցված ակտիվների ապասառեցման վերաբերյալ՝ որպես միջուկային բանակցությունների վերսկսման պայման, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն, փոխանցել է Reuters-ը:
«Եթե Իրանը նոր պայմաններ է դնում բանակցությունների վերսկսման համար, մենք մերժում ենք դա», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակը այն բանից հետո, երբ Իրանի արգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը որպես բարի կամքի դրսեւորում պահանջել է ապասառեցնել 10 միլիարդ դոլարի ակտիվներ: «Մենք կոչ ենք անում Իրանին հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները», - ասել է նա՝ հավելելով, որ ակնկալում է համաձայնության հասնել կոնկրետ ամսաթվով:





























