Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը ձեռնպահ կմնա Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված իրավիճակի հետագա բեւեռացման փորձերից: Ըստ դեսպանատան` երկրորդ փուլը գործընթացը բարելավելու հնարավորություն է:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները կիսում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականն այն մասին, որ ընտրությունները տեխնիկապես լավ են անցկացվել, սակայն [ընտրական] միջավայրին վնաս է հասցվել ահաբեկման, քվեների գնման, թեկնածուների եւ ընտրողների վրա ճնշումների եւ քաղաքացի-դիտորդների ոչ իրավաչափ օգտագործման մասին բազմաթիվ բողոքների պատճառով։

Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են բեւեռացված լրատվական միջավայրը, ռեսուրսների էական անհավասարակշռությունը, քարոզարշավի ֆինանսների անբավարար վերահսկողությունը, քարոզարշավներում կանանց անբավարար ներկայացվածությունը, վարչական ռեսուրսի չարաշահման եւ լրագրողների վրա ճնշումների մասին հաղորդումները:

Հոկտեմբերի 2-ին Վրաստանի քաղաքացիներն օգտվել են քվեարկության նշանակալի իրավունքներից, իրենց ձայնը հստակ արտահայտելու եւ իրենց քաղաքական առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու իրենց իրավունքներից: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քաղաքական իրավիճակը բեւեռացնելու, հետընտրական հանգիստ միջավայր պահպանելու եւ ընտրությունների հետ կապված բողոքներին արդար եւ անաչառ վերաբերվելուց: Երկրորդ փուլը հնարավորություն է տալիս բարելավել գործընթացը եւ անցկացնել կազմակերպված, մրցունակ երկրորդ փուլ, որին Վրաստանի քաղաքացիները կվերաբերվեն լիակատար վստահությամբ:

Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտ է, որ տասնամյակներ շարունակ կանգնած է վրաց ժողովրդի կողքին: Մենք կշարունակենք աջակցել ուժեղ ժողովրդավարություն, հաջողակ տնտեսություն եւ ապահով կայուն երկիր կառուցելու Վրաստանի ջանքերին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ, հաղորդում է «Georgia-online»-ը: