Մայիսի 25-ին Ստեփանավանի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել:
NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացել է, որ պատահարի հետեւանքով ուղեւոր, Ագարակ գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Կարեն Քոչարյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը` նույն գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Մեսրոպ Քոչարյանը, չի տուժել:
Մայիսի 25-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Կորսական ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Վթարի է ենթարկվել եւ շրջվել ԿամԱԶ մակնիշի բեռնատարը, ինչի հետեւանքով վարորդը` Կապանի բնակիչ, 1973 թ. ծնված Սոս Հակոբյանը տեղում մահացել է:



























