Երեւանում մայրաքաղաքի քաղաքապետարանի եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում շուտով տեղադրվելու են 23 նոր խաղահրապարակներ: Ինչպես NEWS.am-ին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, խաղահրապարակների տեղադրման աշխատանքներն են քննարկվել մայիսի 25-ին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ կայացած նիստում:

Տվյալ ծրագրով վերջին ամսում Երեւանի վեց վարչական շրջաններում արդեն հայտնվել են 50 նոր խաղահրապարակներ: