Ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի են արժանացել Սյուկուրո Մանաբեն եւ Կլաուս Հասելմանը՝ Երկրի կլիմայի ֆիզիկական մոդելավորման, գլոբալ ջերմացման տարբերակների քանակական վերլուծության եւ հուսալի կանխատեսման համար, ինչպես նաեւ Ջորջո Փարիզին, որը բացահայտել է, թե ինչպես են ականոնությունն ու ֆլուկտուացիան փոխգործակցում ֆիզիկական համակարգերում։ Այս մասին գրում է Նոբելյան կոմիտեն իր կայքում։
Անցած տարի մրցանակը կիսեցին Ռոջեր Փենռոուզը (բացահայտել է այն, որ սեւ խոռոչների գոյացումը ծառայում է որպես հարաբերականության ընդհանուր տեսության հուսալի կանխատեսում) եւ Ռեյնհարդ Հենցելը Անդրեա Գեզի հետ՝ Կաթնծիրի կենտրոնում սուպերզանգվածեղ կոմպակտ օբյեկտի հայտնագործման համար։
Պարգեւատրումը կկայանա դեկտեմբերի 10-ին, Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ Ինչպես եւ անցած տարի, արարողությունը տեղի կունենա օնլայն։ Բացի մեդալից եւ դիպլոմից՝ մրցանակակիրները կստանան նաեւ 10 մլն կրոն դրամական պարգեւ։





























