ՀՀ գլխավոր դատախազության եւ Եվրոպայի միության Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2010 թվականի մայիսի 27-ին Երեւանում իր աշխատանքներն է սկսելու «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի եւ քրեական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով խորհրդաժողովը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից:
Տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիք (ԹԱՅԵՔՍ) ծրագրի շրջանակներում կազմակերպվող խորհրդաժողովին հրավիրվել եւ մասնակցում են Հայաստանի դատաիրավապահ մարմնի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:
Երկօրյա խորհրդաժողովում կքննարկվեն քրեական քաղաքականության սահմանման, կոռուպցիոն ռիսկերի նվազման, մարդկանց իրավական պաշտպանության նոր, արդյունավետ միջոցների ստեղծման, նշված ոլորտներում դատախազության դերի, դատախազի լիազորությունների իրացման մեխանիզմների հետ կապված խնդրահարույց հարցերը:




























