Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ տարածաշրջանում գերհզոր եւ գերհագեցած բանակներ չեն լինի։
«Հայաստանը հպարտանում է իր բանակով՝ միեւնույն ժամանակ հույս ունենալով, որ կգա ժամանակ, երբ տարածաշրջանում գերհզոր եւ գերհագեցած բանակներ չեն լինի»,- Բելգիայում գտնվելու ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, հայկական բանակի արհեստավարժությունը եւ պատրաստակամությունը բարձր են գնահատում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ զորավարժություներ անցկացրած Արեւելքի եւ Արեւմուտքի գործընկերները։
«Մարտի դաշտում հայկական բանակը կոփվել է եւ պատրաստ է լուծել իր առջեւ դրված ցանկացած խնդիր։ Մեր սպայական կազմը՝ Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի ղեկավարի գլխավորությամբ, մարտական գործողությունների հարուստ եւ հաջող փորձ ունի»,- նշել է Սարգսյանը։
Նշենք, որ Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Բելգիայում կգտնվի մայիսի 25-ից 27-ը։



























