Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում մայիսի 25-ին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Կուրոպատկինո, Գյոյթափա, Սարըջանլու, Շխլար, Ջրաբերդ եւ Սեյսուլան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։