Ամերիկուհի Վերնել Սինգլթոնին հոկտեմբերի 3-ին տոնել իր 100-ամյակը, բացահայտել երկարակեցության գաղտնիքը եւ խոսել ալիգատորների հանդեպ ունեցած սիրո մասին, հայտնել է WCJB-TV-ն:

Շնորհավորելու են եկել բազմաթիվ ընկերներ ու հարազատներ, իսկ հարեւանները թոշակառուի համար ավտեմեքենաների շքերթ են կազմակերպել: «Հիանալի է, որ մարդիկ ժամանակ գտան եւ եկան ողջունելու ինձ: Շատ հաճելի է», - ասել է նա՝ իր երախտագիտությունը հայտնելով հյուրերին:

Սինգլթոնն իր երկար կյանքն անցկացրել է Ֆլորիդա նահանգի հայրենի Գեյնսվիլ քաղաքում: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել, եւ այդ փոփոխություններից ոչ բոլորն են կնոջ սրտով, սակայն նա չի բողոքում: Երկարակյաց կինը նաեւ հայտարարել է, որ միշտ լինելու է ալիգատորների ամենամեծ երկրպագուն: Չի նշվում, թե խոսքն ում մասին է՝ սողունների՞, որոնք շատ են նրա քաղաքում, Գեյնսվիլի համալսարանական «Ֆլորիդայի ալիգատորներ» սպորտային թիմի՞, թե՞ տեղական «Ֆլորիդայի անկախ ալիգատոր» թերթի:

Հարցին, թե ինչպե՞ս ավելի երկար ապրել, Սինգլթոնը պատասխանել է. «Ես միշտ չէ, որ լավ մարդ եմ եղել: Ապրել եմ ինչպես շատերը, սակայն Տերը փոխեց ինձ: Երբ հավատքը եկավ իմ կյանք, ամեն ինչ անմիջապես կարգավորվեց»: Նա երիտասարդներին խորհուրդ է տվել «կյանքի բոլոր իրավիճակներում ապավինել հավատքին»: