Ռուսաստանի Դաշնության նախագահի թվային եւ տեխնոլոգիական զարգացման գծով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով խափանումը Facebook-ի եւ մի շարք այլ ռեսուրսների աշխատանքում, նշել է կապի պահուստային ուղիների առկայությունը, ինչպես նաեւ` տեղեկատվական համակարգերի կրկնօրինակումը եւ արտակարգ իրավիճակները վերացնելու վարժանքները` որպես հիմնական գործիքներ, որոնք կօգնեն դիմակայել նման իրավիճակներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Առաջին գործիքը պահուստային կապի ուղիների առկայությունն է եւ տեղեկատվական համակարգերի կրկնօրինակումը: Որքան շատ լինեն այս տեսակի ազգային, ռուսական, ռուսալեզու ծառայություններ, որոնք կապված չեն օտարերկրյա գործընկերների հետ, այնքան լավ մեզ համար: Երկրորդ գործիքը կանոնավոր վարժանքներն են: Անհրաժեշտ է մշտապես, համակարգված կերպով մոդելավորել նման իրավիճակները եւ սովորել հաղթահարել այդ սցենարները եւ նվազագույնի հասցնել դրանց բացասական հետեւանքները: Նախկինում նման վարժանքներ արդեն անցկացվել են Ռուսաստանում, սակայն դրանք պետք է իրականացվեն կանոնավոր կերպով»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա նաեւ նշել է պահպանման անալոգիական համակարգերի կիրառման պրակտիկայի , այդ թվում` թղթե կրիչների վրա: «Դա թանկ է, անհարմար, բայց որոշակի ոլորտներում, որոշակի պայմաններում դա ուղղակի անհրաժեշտություն է»,- հավելեց նա: