Մայիսի 30-ին Հայ վետարանների ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանի, Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դե Մազիերեսի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանդիսավոր կերպով բաց կանի հայկական խաչքար՝ նվիրված Ֆրանսիայի համար նահատակված հայ մարտիկներին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արարողությունից առաջ, մասնակիցները ծաղկեպսակներ կդնեն պատերազմի զոհերի հուշահամալիրին: Այնուհետեւ տեղի կունենա «Միսակ Մանուշյանը եւ հայերը Դիմադրության շարժման մեջ» ցուցահանդեսի բացումը:


























