Չորեքշաբթի պղնձի արժեքը նվազում է չինացի դեվելոփերների վիճակի եւ, համապատասխանաբար, արդյունաբերական մետաղների նկատմամբ պահանջարկի հետ կապված ներդրողների մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.72 տոկոսով եւ կազմել 4.1515 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի արժեքը նվազել է 0.83 տոկոսով եւ կազմել 9174 դոլար: Ալյումինի գինն այնտեղ աճել է 0.17 տոկոսով՝ մինչեւ 2921 դոլար, ցինկի արժեքը` 1.01% տոկոսով՝ մինչեւ 3046.5 դոլար մեկ տոննայի համար: