2021 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհվել է Բենջամին Լիստին եւ Դեյվիդ ՄաքՄիլանին ՝ մոլեկուլների սինթեզում օգտագործվող այսպես կոչված ասիմետրիկ օրգանական կատալիզի մեթոդների մշակման համար:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան նշել է նրանց ներդրումն արդյունավետ դեղամիջոցների մշակման եւ քիմիական արդյունաբերության «կանաչապատման» գործում:

Բենջամին Լիստն աշխատում է Մաքս Պլանկի ածուխի հետազոտությունների ինստիտուտում Գերմանիա), Դեյվիդ ՄաքՄիլանը՝ Փրինսթոնի համալսարանում (ԱՄՆ):

Անցյալ տարի մրցանակը բաժին էր հասել նրանց գործընկերներ Էմանուել Շարպանտիեին եւ Ջենիֆեր Դուդնային, ովքեր ստեղծել են գենոմի խմբագրման մեթոդը: