Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ հաղթահարել է Covid-19-ի ճգնաժամը՝ գրանցելով վարակվածության դեպքերի ամենափոքր թիվը այս ամիս՝ անցյալ ամառվանից ի վեր, հայտնել է AFP-ն:
«Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ մեր կյանքը վերադառնալու է բնականոն հունին», - ասել է Աբու Դաբիից թագաժառանգ Մուհամեդ բեն Զաիդը: «Կան որոշակի փոփոխություններ մեր աշխատանքում, ընտանիքում կամ մեր անձնական կյանքում... սակայն շնորհակալ ենք Աստծուն ամեն ինչի համար», - ասել է ԱՄԷ-ի դե ֆակտո կառավարիչը: «Նաեւ երախտապարտ ենք Աստծուն, որ հաղթահարեցինք այս ճգնաժամը ... ապահով, առողջությամբ եւ փորձով, որի համար մենք թանկ գին վճարեցինք, սակայն շատ բան սովորեցինք»:
Այս ամսվա ընթացքում ԱՄԷ-ի յոթ էմիրություններում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 200 նոր դեպք՝ ամենացածրն անցյալ տարվա օգոստոսից ի վեր: Չնայած ԱՄԷ-ում կյանքը հիմնականում կարգավորվել է, երկրում պահպանվում են դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու խիստ կանոնները:





























