Հինգշաբթի առավոտյան պղնձի գները թույլ կերպով նվազում են ԱՄՆ-ում գործազրկության նպաստների համար դիմումների վերաբերյալ վիճակագրության հրապարակման նախաշեմին, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը խորհրդանշորեն նվազել է 0.01 տոկոսով՝ մինչեւ 4.1733 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Չորեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի գինը նվազել է 1.4 տոկոսով՝ մինչեւ 9045.5 դոլար: Ալյումինի գինը նվազել է 0.82 տոկոսով՝ մինչեւ 2897 դոլար, ցինկի գինը` 1.05 տոկոսով` մինչեւ 3014.5 դոլար մեկ տոննայի դիմաց: