Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պալատի բակում հնչեցին Հայաստանի ու Իտալիայի օրհներգերը, որից հետո Հայաստանի դրոշն իջեցվեց պալատի վրայից։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով ժամանել է Իտալիա։






























