Ռուսաստան մուտք գործելիս կստուգվի Ուզբեկստանից, Տաջիկստանից եւ Բելառուսից միգրանտ շինարարների որակավորումը. Երկիր մուտք գործելուց առաջ նրանք հատուկ քննություն կհանձնեն, ՏԱՍՍ-ին հայտնել է Շինարարների ազգային ասոցիացիայի (ՆՈՍՏՐՈՅ) նախագահ Անտոն Գլուշկովը:
Ուզբեկստանից միգրանտները քննություն են կհանձնեն արդեն 2021 թվականի նոյեմբերից: «ՆՈՐՍՏՐՈՅ»-ը եւ Ուզբեկստանի զբաղվածության նախարարությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Փորձնական թեստավորումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Տաջիկստանից եւ Բելառուսից միգրանտների համար նախատեսվում է ներդնել այն մինչեւ 2021 թվականի վերջ: «Երբ ավարտենք որակավորման ստուգման կազմակերպումն Ուզբեկստանում եւ ցույց տանք դրա արդյունքները, պատրաստի արտադրանքով դուրս կգանք եւ կհանդիպենք Տաջիկստանից եւ Բելառուսից մեր գործընկերների հետ»,- ասել է Գլուշկովը:
Քննությունը լինելու է կամավոր: Դրա 80 տոկոսը բաղկացած կլինի մասնագիտական խնդիրներից, մնացած 20-ը` աշխատանքի պաշտպանությանը:
Ղրղզստանին ապագայում եւս կառաջարկվի շինարարների որակավորման ստուգման կազմակերպում:





























