Նորվեգիայում հնագետները սառույցի մեջ հայտնաբերել են ամենահին դահուկները, որոնք ավելի քան 1300 տարեկան են, հայտնում է Daily Mail-ը՝ Secrets of Ice ծրագրի վրա հղումով:
Գիտնականներն այն գտել են, երբ սառույցը բավականաչափ հալչել է։
Հնագետներն առաջնորդվել են GPS կոորդինատներով եւ 2014-ին առաջին այցի ժամանակ արված լուսանկարներով: Դահուկները գտնվել են սառույցի մեջ։ Դրանք ունեն 187 սանտիմետր երկարություն եւ 17 սանտիմետր լայնություն:





























