ԿՀՎ-ն բարձր մակարդակի ստորաբաժանում է ստեղծում, որի նպատակը կլինի Չինաստանի վրա կենտրոնացումը։ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ ԿՀՎ-ն մտահոգված է,  եւ որ «սպառնալիքը գալիս է Չինաստանի կառավարությունից, այլ ոչ թե իր ժողովրդից», հաղորդում է Reuters-ը:  

Բայդենի  վարչակազմի սկզբնական ամիսներին Պեկինի հետ հարաբերությունները սրվեցին ՝ բազմաթիվ հարցերում խորը տարաձայնությունների պատճառով, այդ թվում՝ մարդու իրավունքների, Հոնկոնգի եւ Հարավչինական ծովի: Բայց այս շաբաթ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են` բարելավելու հաղորդակցությունը եւ նախապատրաստելու նախագահների միջեւ վիրտուալ հանդիպում մինչեւ տարեվերջ։