Միլիարդատեր ներդրող եւ բարերար Ջորջ Սորոսի հիմնած Soros Fund Management ակտիվների կառավարման ընկերությունը հայտարարել է, որ բիթքոիններ է ձեռք բերել:

Ընտանեկան գրասենյակին են պատկանում «որոշ մետաղադրամներ, բայց դրանք շատ չեն», - ասել է Soros Fund Management-ի գլխավոր տնօրեն եւ ներդրումների գծով գլխավոր տնօրեն Դոն Ֆիցպատրիկը:

Soros Fund Management-ը, որը հայտնի է ավանդական արժույթներով ներդրումների մեծ եկամտաբերությամբ, անմիջապես չի պատասխանել CNBC-ի հարցմանը, թե որքան բիթքոին ունի եւ երբ են դրանք գնվել: «Ես վստահ չեմ, որ բիթքոինն այստեղ միայն դիտվում է որպես ինֆլյացիայից պաշտպանվելու միջոց», - ասել է Ֆիցպատրիկը: «Կարծում եմ, որ այն մեյնստրիմ է դարձել»:

Բիթքոինի՝ աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթի գինը չորեքշաբթի աճել է 10 տոկոսով՝ երեքշաբթի օրվա 50.000 դոլարից հասնելով մինչեւ ավելի քան 55.000 դոլարի: Հինգշաբթի այն վաճառվել է 54.726 դոլարով: