ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կողմ է հանդես եկել Covid-19-ի դեմ պատվաստումների պահանջներին՝ հայտարարելով, որ մոտ 67 միլիոն չպատվաստված ամերիկացի մեծահասակ պետք է պատվաստվի, հայտնում է AP-ն:

Ավելի վաղ Բայդենը բացառում էր պարտադիր պատվաստումները, սակայն այժմ ստիպված է դիմել այս մարտավարությանը` հասարակության համառ հատվածի պատճառով, որը հրաժարվել է պատվաստումներից եւ դրանով վտանգել ուրիշների կյանքը եւ երկրի տնտեսական վերականգնումը:

«Համավարակի հաղթահարման այլ տարբերակ չկա, քան ամերիկացիների ճնշող մեծամասնության պատվաստումը»,- ասել է Բայդենը:

Ավելի քան 100 միլիոն ամերիկացի պետք է պատվաստվի առաջիկա շաբաթների ընթացքում: Բայդենի վարչակազմը խրախուսում է գործատուներին կամավոր լրացուցիչ քայլեր  ձեռնարկել, որոնք ստիպում են մարդկանց պատվաստվել կամ թեստավորում անցնել:

Մարդկանց ստիպել անել այն, ինչ նրանք չեն ուզում անել, հազվադեպ է հաղթող քաղաքական ռազմավարություն լինում: Այնուամենայնիվ, քանի որ երկրի մեծ մասն արդեն պատվաստված է, իսկ արդյունաբերությունը նրա կողմից է, Բայդենը ահաբեկման մարտավարություն է որդեգրել` պատվաստումները խթանելու համար:

«Լսեք, ես գիտեմ, որ պատվաստումների պահանջները ոմանց համար ոչ պոպուլյար դեղամիջոց է, ոմանց համար` քաղաքականություն, բայց դրանք կյանքեր են փրկում, նրանք փոխում են խաղի կանոնները մեր երկրի համար»,- ասել է Բայդենը:

Բայց պահանջները հանրային լայն աջակցություն են ստացել: Մարդիկ հույս ունեն հետեւում թողնել համավարակը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 700.000 մարդ ԱՄՆ-ում, եւ բիզնեսները պատվաստումները որպես տնտեսական վերականգնման ճանապարհային քարտեզ են դիտարկում:
Բայդենը հայտարարությունն արել է Clayco խոշոր շինարարական ընկերության շինհրապարակում, որը հայտարարել է իր աշխատակիցների պատվաստման կամ թեստավորման նոր պահանջների մասին:

Ընկերությունը քայլեր է ձեռնարկում OSHA կանոնակարգից մի քանի շաբաթ առաջ, որը կպահանջի ավելի քան 100 աշխատող ունեցող գործատուներին պահանջել իրենց աշխատակիցներին պատվաստել կորոնավիրուսի դեմ կամ թեստ հանձնել:

«Դուք օրինակ եք ցույց տալիս եւ հզոր օրինակ»,- ասել է Բայդենն ընկերության ներկայացուցիչներին: «Ես ավելի շատ գործատուների եմ խրախուսում այդպես վարվել»:
Բայդենը կոչ է արել այլ ձեռնարկություններին հետեւել օրինակին` քայլեր ձեռնարկելով OSHA կանոններին համապատասխանելու համար եւ նույնիսկ ավելի առաջ գնալ` պատվաստումներ պահանջելով` առանց թեստավորման հնարավորություններ առաջարկելու: