Իտալացի նախկին բռնապետ Բենիտո Մուսոլինիի թոռնուհին երկրորդ ժամկետով ընտրվել է Հռոմի քաղաքային խորհրդի անդամ։
Ռաշել Մուսոլինին հավաքել է 8200 ձայն՝ 2016-ին 657 ձայների դիմաց։ Նա պատկանում է ծայրահեղ աջական քաղաքական կուսակցությանը՝ «Իտալիայի եղբայրները»:
Նա նշել է, որ իր հաջողությունը պայմանավորված է սեփական ջանքերով, այլ ոչ թե ազգանունով եւ տխրահռչակ ծագմամբ:
Ռաշելը նշել է տխրահռչակ ազգանվան հետ կապված դժվարությունները: «Դպրոցում ինձ մատնացույց էին անում»,-ասել է նա իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։




























