44-օրյա պատերազմի մեկնարկից մեկ տարի անց չի տրվել գնահատակաայն բոլոր իրողություններին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու համար: Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Ըստ նախկին նախարարի` խոսքը, մասնավորապես, ընդհանուր անվտանգության միջավայրի գնահատման, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատման, ինչպես նաեւ պետության համար նոր ռազմավարության մշակման մասին է:

«Հայաստան» դաշինքը եկել է այն եզրակացության, որ իշխանություններն այս բոլոր հարցերին տալիս են մանիպուլյատիվ պատասխաններ: Վերջին 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ է դառնում, որ իշխանությունները չեն գտնում այն ​​առաջնահերթությունները, որոնց համաձայն պետք է իրականացնեն իրենց հիմնական աշխատանքն ու քաղաքականությունը»,- ասաց Օհանյանը: