Ավստրալիայի` Ֆրանսիայի հետ սուզանավերի պայմանագիրը դադարեցնելու որոշումը, որը անդրատլանտյան կոնֆլիկտի պատճառ դարձավ, «ռացիոնալ» էր: Այս մասին հայտարարել է դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը, փոխանցում է AP-ն:

«Ավստրալիան որոշել է ամրապնդել իր ռազմական եւ ռազմարդյունաբերական կապերը նրանց հետ, ովքեր կարող են իրեն լավագույն պաշտպանությունն առաջարկել»,- ասել է նա:

Տրանսատլանտյան սկանդալը բռնկվել էր անցյալ ամիս` ԱՄՆ-ի կողմից գաղտնի բանակցելով AUKUS անվամբ հայտնի ռազմական պայմանագրի վերաբերյալ  Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ՝ Չինաստանին հակազդելու համար, որը բացառում էր Ֆրանսիային:

AUKUS-ի համաձայն` Կանբերրան հրաժարվել է Ավստրալիայի համար դիզելային էլեկտրական սուզանավեր կառուցելու Ֆրանսիայի հետ 90 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից` փոխարենը նախընտրելով միջուկային սուզանավեր ձեռք բերել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օգնությամբ: