Եթե ​​ օրգանիզմում բորբոքումներ կան, ապա յուղոտ ձուկը կօգնի անցկացնել դրանք, հայտնել է Harvard Health Publishing-ը:

Գիտնականները պարզել են, որ սկումբրիայի օգտագործումը լավագույնն է օգնում վնասվածքների եւ հիվանդությունների ժամանակ առաջացած բորբոքումներից: Այն պարունակում է նյութեր, որոնք խթանում են իմունային համակարգը եւ լեյկոցիտների արտադրությունը: Այնուամենայնիվ, օրգանիզմի պաշտպանական համակարգերի նման արձագանքը կարող է կայուն լինել օրգանիզմում տոքսինների կանոնավոր արտադրությամն կամ ավելորդ քաշի դեպքում:

«Սկումբրիան յուղոտ ձկների մեջ ամենաշատն է պարունակում օմեգա-3՝ 100 գրամում մոտավորապես 2.5-2.6 գրամ օմեգա-3», - գրել է թերթը:

Այս ճարպաթթուները նվազեցնում են ինչպես քրոնիկ բորբոքումները, այնպես էլ վտանգավոր բորբոքային հիվանդությունների վտանգը:

Բացի այդ, պակաս քանակությամբ օմեգա-3 հայտնաբերվել է սաղմոնի, սկումբրիայի, սարդինայի, ծովատառեխի եւ իշխանի մեջ: Դրանց մեջ օգտակար նյութերի մակարդակը տատանվում է 1-3.5 գրամի սահմաններում: Օմեգա-3 առկա է նաեւ ձկների ավելի մատչելի տեսակների մեջ՝ ձողաձկան եւ պերկեսի մեջ, սակայն դրա պարունակությունը մոտ երեք անգամ ցածր է: