Բույսը, որը հայտնաբերել են Օրեգոնի համալսարանի հետազոտողները, դասվել է Arundinoideae ենթաընտանիքին եւ բանբուկի հնագույն ազգականն է: Հնագույն բույսով սաթը հայտնաբերվել է կալինինգրադի թերակղզում:
Հետազոտության հեղինակ Ջորջ Փոյներ կրտսերն անվանել է նույնականացված բույսը Eograminis balticus: Նրա կարծիքով՝ գտածոն վերաբերում է Ռոասեաեի ընտանիքին, որում ներառված են բազմաթիվ հացազգիներ, այդ թվում՝ ցորեն, տարեկան եւ այլ հյուղատնտեսական մշակբույսեր:
Նմուշի վերլուծությունը ցույց է տվել, որ դրա հասակը կազմում է ավելի քան հիսուն միլիոն տարի: Սաթում հետազոտության ժամանակ հայտնաբերվել է նաեւ միջատ, որը նման է ծղրիդի:
Գիտնականների խոսքով՝ հայտնաբերված Eograminis balticus-ը դժվար է դասել որեւէ ժամանակակից բույսին, քանի որ չեն պահպանվել ամբողջական վարսանդներ ու առէջներ:
Ենթադրվում է, որ բալթյան սաթի նմուշը հիշեցնում է հացազգիների ենթատեսակ: Դրանք նույնպես տարածված են բալթյան ծովում, ունեն հարթ թեփուկներ ու կարճ հասկիկներ:





























