Մեքսիկայում գտնվող Յուքաթան թերակզղում միջազգային գիտախումբը հայտնաբերել է մանգրերի մացառուտներ, որոնք ավելի քան 130 տարեկան են: Հետազոտության արդյունքները հրապարակել է PNAS գիտական պարբերականը:

Գտածոն հաջողվել է հայտնաբերել տեղաբնակների օգնությամբ, որոնք մատնանշել են ճանապարհը: Պարզվել է, որ հայտնաբերված մացառուտներն իսկապես եզակի եւ ու ուշագրավ գիտության տեսանկյունից, քանի որ հին առափնյա լագունա են՝ չնայած մոտակա ափը գտնվւոմ է հայտնաբերված մացառուտներից 170 կմ հեռավորության վրա: Գիտնականներն այդ ֆենոմենն անվանել են «ժամանակի ծուղակում հայտնված անտառ»:

Եզակի գտածոն կօգնի ավելի լավ ուսումնասիրել բույսերի էվոլյուցիոն գործընթացներն ու դրանց առանձնահատկությունները: