Ստավրոպոլում ահաբեկչության արդյունքում տուժել են երեք հայեր: Տուժածների ցուցակներում նշվում են 8-ամյա Լիանա եւ 16-ամյա Դիանա Մելքումյանների եւ 21-ամյա Դավիթ Սարգսյանցի անունները:

Նշենք, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ 400 գրամ տրոտիլային համարժեքով, տեղադրվել էին «Ակվարիում» սրճարանի մոտ՝ համերգային սրահի մերձակայքում, որտեղ պետք է սկսվեր չեչենական «Վայնախ» անսամբլի համերգը: ռումբը պայթել է համերգի ավարտից 15 րոպե շուտ: Վերջին տվյալներով, զոհվել են յոթ, վիրավորվել 40 մարդ: