Մոսկվայի ոստիկանները փնտրում են հանցագործին, ով Մոսկվայի արեւելքում գնդակահարել է նախկինում դատապարտված Ադրբեջանի մի քաղաքացու:
Հետաքննության տվյալներով, մարդասպանը տղամարդուն գնդակահարել է ատրճանակից, ապա հեռացել ՎԱԶ-21099 մեքենայով: Տուժածը ստացած վնասվածքներից մահացել է տեղում: Նա նախկինում դատապարտվել էր փողերի կեղծման համար:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, որը պարզում է դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով, մարդասպանը խլացուցիչով ատրճանակ է օգտագործել: Իրավապահները չեն բացառում պատվերով սպանության հնարավորությունը:




























