Մայիսի 31-ին Հայաստանի Ազգային ժողովում կգումարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի առաջին արտագնա նիստը:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը կնախագահի ՌԴ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի մասնակիցներին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:




























