«Ադրբեջանը, ղարաբաղյան խնդրում օգտագործելով իսլամական համերաշխության գաղափարը, փորձում է միջազգային իսլամական շրջանակներից առավելագույն աջակցություն ստանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Իսլամագետ Արաքս Փաշայանը՝ անդրադառնալով «իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսին», որի օրակարգի թեման ազատագրված տարածքներում հայկական կողմից ադրբեջանական մզկիթների և մշակութային արժեքների «ոչնչացումն» է եղել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 13-ին նամակով դիմել է իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի մասնակիցներին՝ ասելով, թե Հայաստանը «գրավյալ» տարածքներում ոչնչացնում է մզկիթներ եւ մշակութային հուշարձաններ։ Իսկ Սուդանի մշակույթի նախարարնել էլ իր հերթին նշել է, որ այդ «ոչնչացվող» մշակութային հուշարձանները ողջ իսլամական մշակույթի հուշարձաններն են եւ կոչ է արել իսլամական երկրներին համատեղ մասնակցել այդ հուշարձաններ պահպանությանը և վերականգնման գործին։
Արաքս Փաշայանը նշեց, որ Հայաստանի կողմից ադրբեջանական մշակութային արժեքների «ոչնչացման» հարցը առաջին անգամ չէ, որ բարձրացվում է. «1952 թվականից սկսած մինչ օրս իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը՝ „Իսլամական կոնֆերանսը“, իր կանոնադրական մարմիններում քննարկման առարկա է դարձրել Հայաստանի „գործողությունները“ եւ չի եղել մի հանդիպում, որ այդ հարցը չբարձրացվի»։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրենՍամվել Կարապետյանն էլ իր հերթին հավելեց, որ ազատագրված տարածքներից միայն Աղդամում է ամենահին ադրբեջանական մզկիթը, որը կառուցվել է 1868-1870 թվականիներին։ Ավելի վաղ շրջանի ադրբեջանական մշակույթի արժեքներ չկան։ Կան 14-16 դարերի թուրքմենական դամբարաններ եւ 16-18 դարի պարսկական մզկիթներ։
Հարցին, թե մեր իշխանությունները ինչ-որ քայլեր ձեռնարկու՞մ են նման հայտարարություններին արձագանքելու ուղղությամբ, Կարապետյանը պատասխանեց, որ դատելով նրանից, որ իշխանությունները չեն դիմել իրենց այդ խնդրին առնչվող շտեմարաններ, տեղեկանքեր, պատրաստելու խնդրանքով, ապա ենթադրվում է, որ «լուրջ քայլեր չեն ձեռնարկվում»:




























