Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Հունաստան: Հունաստանի նախագահն իր հրավերն արել է Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գագիկ Ղալաչյանը հոկտեմբերի 15-ին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասին:

Արարողությանը հետեւել է Հայաստանի դեսպանի եւ Հունաստանի նախագահի կարճատեւ հանդիպումը, որին ներկա են եղել Հունաստանի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Կոնստանտին Գեորգիուն եւ արտաքին գործերի փոխնախարար Դիմիտրիս Դրուցասը:

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը:

Նախագահ Կարոլոս Պապուլիասը խնդրել է Հայաստանի նախագահին փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները, ինչպես նաեւ` Հունաստան այցելելու հրավերը: