Տոնգա կղզային պետությունը մեկ շաբաթով փակվելու է այն բանից հետո, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հայտնել է AP-ն։
Հսկայական արշիպելագում վարակի առաջին դեպքն է գրանցվել այն բանից հետո, երբ նորզելանդացի ճանապարհորդի թեստի պատասխանը դրական է եղել, եւ նա մեկուսացվել կարանտինային հյուրանոցում:
Տոնգայի վարչապետ Պոհիվա Տույոնետոան հայտարարել է, որ մեկուսացումը կսկսվի երեքշաբթի կեսգիշերից անմիջապես հետո եւ կտարածվի միայն Տոնգատապու կղզու վրա, որտեղ ապրում է բնակչության մեծ մասը:
Երկրի կառավարությունը կարգադրել է միջոցներ ձեռնարկել «մարդկանց անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար», հայտնել է Matangi Tonga լրատվական կայքը:





























