Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ առաքումը պատրաստման ընթացքի մեջ է։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայաստանում Ֆրանսիայի  արտակարգ եւ  լիազոր դեսպան Անն Լույոն։   

Նրա խոսքով՝ խոսքը կամ «Մոդեռնա» կամ «Ֆայզեր» պատվաստանյութերի մասին է: «Հենց մատակարարման ամսաթիվն իմանանք, դրա մասին բնականաբար կհայտնենք: Այդ շրջանակում 50 հազար այլ տեսակի պատվաստանյութ արդեն իսկ Ֆրանսիայից ուղարկվել է Հայաստան: Եվ արդեն երկրորդ առաքումը պատրաստման ընթացքի մեջ է: Դեռ հայտնի չէ, թե քանի դեղաչափ կլինի, բայց խոսքը բավականին մեծ քանակի մասին է»,-նշել է դեսպանը։