ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր՝ ժամը 24:00-ից սկսած, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետեր է տեղադրելու: Ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր խիստ բացասական են արձագանքում պաշտոնյայի այս հայտարարությանը:

Քրիստինա Նազարյանը գրել է.

«ԱԽ քարտուղարը, որի երկրի մի հատվածը հանգիստ քայլով, առանց որևիցե դիմադրություն հանդիպելու թուրքերը գրավել են, ու հիմա էլ մեր երկրի մեջ մաքսային կետեր են տեղադրում, ասում է, որ ՀՀ իշխանությունը կձեռնարկեն պատասխան քայլեր:

Զարմացա՞ք, ուրախացա՞ք: Մի շտապեք:

Հեսա կասեմ պատասխան քայլերը որոնք են, ըստ երկրի Անվտանգության խորհուրդի քարտուղարի:

Ըստ երկրի Անվտանգության խորհուրդի քարտուղարի իշխանության կողմից որոշված պատասխան քայլերը…

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Մաքսային կետեր կտեղադրեն:

Հիմա կմատածեք, այ դե լավ էլի, այ անատամ, աբառոտկի գելեր, այ տխմարներ, և այլն, և այլն...

Իսկ, իրականում, սա կրկին ժողովրդի մի հատուկ մասի ականջները լցնելու համար նախատեսված լափ ա, որ դրանք աչքերով ու ականջներով կլանեն այս լափը ու ասեն` HENA MERONQ EL EN MAXAIN KETER DREL, апри.мер.кач. максаине.

Բա»:

Հայկ Աթոյանը գրել է.

«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, այսօր՝ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանցիները զգուշացրել են հայկական կողմին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրելու են մաքսային անցակետեր, որտեղ իրականացնելու են սահմանապահ և մաքսային առաքելություն, որին ի պատասխան Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմը նույնկերպ կպատասխանի և կտեղադրի իր սահմանապահ և մաքսային կետերը.

Հիմա հարց Արմեն Գրիգորյանին.

Փաստացի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին անցակետ տեղադրելով, դուք վերահաստատում եք, որ համակերպվել եք, որ մեր ավտոճանապարհներին Ադրբեջանը կարող է անել ինչ կամենա, և դուք ընդամենը արձագանքում եք. Արդյոք հե՞շտ է ապրել գիտակցմամբ, որ դուք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշպանություն եք և ամեն պատեհ-անպատեհ առիթով՝ լիզում եք թուրքի կոշիկները»:

Անժելա Նալբանդյանն էլ այս կարծիքն է հայտնել.

«ՀՀ ԱԽՔ-ը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօր գիշեր 00.00-ից սկսած Ադրբեջանը պատրաստվում է Գորիս-Կապան ճանապարհահատվածում սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ իրականացնել` տեղադրելով մաքսակետեր:

Չեք պատկերացնի սրան ի պատասխան ինչ է անելու Հայաստանը. տեղադրելու է սեփական մաքսակետերը: Մի հուժկու քայլ: Ուրեմն մեր երկրի մեջ մեր թշնամին գալիս մաքսակետեր ա տեղադրում, որ մեր մեքենաները ստուգի, զուգահեռ մենք էլ ենք մաքսակետեր տեղադրում` նույն մեքենաները ստուգելու համար:

Չեմ հավատում, որ էս իրավիճակը սեփական աչքերով եմ տեսնում: Սա ինչ-որ վատ, շատ վատ երազ է»: