Մալայզիան հունվարի 1-ից կբացի սահմանները օտարերկրյա այցելուների համար, փոխանցում է Reuters-ը։

Վերջին շաբաթներին Մալայզիան աստիճանաբար սկսել է վերականգնել տնտեսությունը․ կորոնավիրուսային վարակի մակարդակը դանդաղել է պատվաստումների ընդլայնված ծրագրի ֆոնին: Կառավարության վիճակագրությունը ցույց է տվել, որ Մալայզիայի 32 միլիոն բնակչության ավելի քան երեք քառորդը պատվաստված է:

Նախկին վարչապետ Մուհիդին Յասինը, ով նախագահում է կառավարական խորհրդատվական խորհուրդը, որին հանձնարարված է ղեկավարել Մալայզիայի տնտեսական վերականգնման ծրագիրը, ասել է, որ զբոսաշրջությունը շատ դանդաղ է վերականգնվում առանց օտարերկրացիների եւ նշել է, որ տուր-օպերատորներին ժամանակ է պետք բիզնեսը վերսկսելու համար: