Համավարակի գծով նիդեռլանդացի փորձագետները խորհուրդ են տալիս ամառվանից սկսած առաջին մասնակի մեկուսացումը մտցնել Արեւմտյան Եվրոպայում՝ ճնշում գործադրելով կառավարության վրա, որպեսզի վճռական եւ ոչ սովորական միջոցներ ձեռնարկի COVID-19-ի բռնկման դեմ պայքարի համար, տեղեկացնում է Reuters-ը։
Սպասվում է, որ ուրբաթ վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյութեի կառավարությունը որոշում կկայացնի նոր միջոցների մասին՝ Համավարակի կառավարման փորձագետների խմբի երաշխավորության համաձայն, տեղեկացնում է NOS հեռուստաընկերությունը։
Դիտարկվող միջոցներից են միջոցառումների չեղարկումը, թատրոնների եւ կինոթատրոնների փակումը, փակ կմնան ավելի վաղ փակված սրճարանները եւ ռեստորանները։ Դպրոցները կմնան բաց։
Զարգացած շատ երկրներ հայտարարել են, որ հետագա սահմանափակումներն այլեւս պետք չեն պատվաստանյութերի արդյունավետության պատճառով, անգամ չնայած այն բանին, որ վարակը հասել է ռեկորդային մակարդակի։
Նիդեռլանդներում մինչեւ այժմ բուստերային ներարկումներ է ստացել թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց ոչ մեծ խումբ։ Չնայած մեծահասակների պատվաստման մակարդակը մոտենում է 85 տոկոսին, Նիդեռլանդների որոշ մասերում հիվանդանոցները ստիպված են եղել կրճատել կանոնավոր օգնությունը՝ COVID-19-ով հիվանդների բուժման համար։





























