Քանաքեռի սեփական տներից մեկում այսօր՝ նոյեմբերի 11-ին, տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է 4 անձ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿ-ից։
Նշենք, որ հնչած կրակոցների արդյունքում սպանվել է 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին Վլադիմիր Սիմոնյանը:
Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։





























