Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հիվանդանոցում գտնվող երկրի նախագահ Միլոշ Զեմանին պաշտոնապես տեղեկացրել է հանրապետության կառավարության հրաժարականի մասին, գրում է Сeske Noviny-ը։
Ակնկալվում է, որ նախագահը կհաստատի որոշումը։
«Արդյունքներն ակնհայտ են, ես մերժում եմ այն թեզը, որ մենք երկիրը թողնում ենք անկարգության մեջ։ Ես ակնկալում եմ, որ նախագահը մեզ կվստահի»,-ասել է Բաբիշը։ Նրա խոսքով՝ իր ղեկավարած «ANO 2011» կուսակցությունը ճանաչում է իր հակառակորդների հնգկուսակցական կոալիցիայի ստեղծումը։
Խոսքը հինգ կուսակցությունների միավորման մասին է՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցություն, Քրիստոնեադեմոկրատներ, «Ավանդույթ, պատասխանատվություն, բարգավաճում-09», Չեխիայի ծովահենական կուսակցություն եւ «Ավագներ եւ անկախներ»։ Նրանք միասին ստացել են Չեխիայի խորհրդարանի 200 մանդատներից 108-ը՝ ձեռք բերելով կառավարություն ձեւավորելու իրավունք։



























