Լիտվայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների 40 տոկոսը պատվաստված է, հինգշաբթի հաղորդում է «Sputnik Լիտվա»-ն՝ վկայակոչելով վիճակագրական վարչության մամուլի ծառայությունը։

«Լիտվանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2639 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է Վիճակագրության դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Համավարակի սկզբից երկրում հաստատվել է 436690 դեպք։ Այս պահին հիվանդ է 29543 մարդ, ապաքինվել է 392588 մարդ, մեկուսացման մեջ է 38883 բնակիչ»,- գրում է Sputnik-ը։

Գործակալության տվյալներով՝ Լիտվայում պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինով պատվաստվել է 1 831 330 բնակիչ։ Ամբողջությամբ պատվաստվել է 1 616 038 մարդ: Համավարակի զոհ է դարձել Լիտվայի 6251 բնակիչ:

«Վերջին օրվա ընթացքում Լիտվայում COVID-19-ից 25 մարդ է մահացել։ Մահվան դեպքերից երեքը գրանցվել է 50-59 տարիքային խմբում, 7-ական մահվան դեպք՝ 60-69 եւ 80-89 տարիքային խմբերում, ութը՝ 70-79 տարիքային խմբում։ Նրանցից տասը մարդ պատվաստվել էր ամբողջական սխեմայով»,- նշում է պարբերականը:

Ներկայումս Լիտվայում COVID-19-ի դեմ պատվաստվում են երեք դեղամիջոցներով՝ Moderna, Comirnaty (արտադրողը` Pfizer/Biontech), AstraZeneca։