Ռուսաստանը դեսանտավորների ստորաբաժանում է ուղարկել Բելառուս զորավարժությունների անցկացման համար, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 12-ին, օդադեսանտային ուժերի մարտական ​​պատրաստության անսպասելի ստուգման շրջաներում ռուս դեսանտայինների ստորաբաժանումը գործնական դեսանտավորում կիրականացնի Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի շրջանի անծանոթ վայրէջքի հրապարակի վրա»,- հայտնել է ռազմական գերատեսչությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նրանք հայտնել են, որ ստորաբաժանումը Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ մարտավարական զորավարժությունների կմասնակցի։

Դեսանտավորման ապահովման համար ներգրավված են ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի «Իլ-76» ինքնաթիռները, որոնք, օդ բարձրանալով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օդանավակայանից, ներկայումս թռնում են Բելառուսի օդային տարածքում։

Նրանք նշել են, որ Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ վայրէջք կատարելուց եւ մարտական ​​պատրաստության առաջադրանքները մշակելուց հետո ռուս դեսանտայինները կվերադառնան Ռուսաստանում իրենց մշտական ​​տեղակայման կետ։