Ուժեղ պայթյուն է որոտացել ուրբաթ ուշ երեկոյան հրավառության նյութերի մեծածախ խանութներից մեկում, Հնդկաստանի հարավային Պալիպետ քաղաքում։ Պայթյունի պատճառով զոհվել է ավելի քան 30 մարդ: Շատերը վիրավորվել են։
Associated Press-ը, վկայակոչելով մի շարք հնդկական լրատվամիջոցների, գրում է, որ խանութն այդ պահին լի է եղել գնորդներով, ովքեր հրթիռներ էին գնում այդ օրը Հնդկաստանում տոնվելիք Դիպավալի ազգային տոնի առթիվ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ պայթյունի պատճառը եղել է կարճ միացումը: Հրդեհը արագորեն տարածվել է նաեւ պահեստամաս, որտեղ նույնպես պահվել են հրավառության նյութեր:
Ինչպես ավելի ուշ պարզել է ոստիկանությունը, առեւտուրը խանութում իրականացվել է սահմանված օրենքի խախտմամբ, պահեստամասում չի եղել կրակմարիչ եւ նույնիսկ ջուր:




























