ԱՄՆ իշխանությունները մտադիր են բացել նավթի պաշարները՝ շուկայական գները կայունացնելու համար, հաղորդում է ՌԻԱ-ն։ Նշվում է, որ ԱՄՆ-ում հունվարին բենզինը թանկացել է 0,62 դոլարից մինչեւ 0,83 դոլար մեկ լիտրի դիմաց՝ դրանով թարմացնելով յոթ տարվա ռեկորդը։

Գործակալությունը նշում է, որ գների բարձրացման համար ամերիկացիները մեղադրում են ՕՊԵԿ+-ին։

«Համաճարակն ազդել է մատակարարման շղթայի վրա։ Բայց եթե խոսենք բենզինի մասին, ապա դա հետեւանք է այն բանի, որ Ռուսաստանը եւ ՕՊԵԿ-ը հրաժարվում են ավելի շատ արդյունահանել»,-ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 

Bloomberg-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկում ՕՊԵԿ+-ի դեմ։

Ներկա իրավիճակում ԱՄՆ-ն որոշել է բացել ռազմավարական պաշարները, որի ծավալը՝ 600 մլն բարել, բավարար է, որպեսզի ամբողջությամբ փոխհատուցվի ՕՊԵԿ+ երկրներից ամբողջ ներմուծումը ավելի քան մեկ տարով։