Ռուսաստանում պանդեմիայի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 9 միլիոնը։ Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարաբերական արտահայտմամբ աճը կազմել է 0,44%։

Ակտիվ դեպքերի թիվն ավելացել է՝ հասնելով մինչեւ 1 022 920 մարդ։

Մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 1241-ով՝ նախորդ օրվա 1235-ի դիմաց։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 254 167 է։ Սա նոր առավելագույն է պանդեմիայի սկզբից։