Ֆրանսիայում տասնյակ մարդիկ տեսել են արտասովոր լուսավորվող օբյեկտ: Այդ մասին հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով Daily Express պարբերականին:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի երեկոյան: Երկնքում արտասովոր երեւույթը տեսել են առնվազն յոթ քաղաքների բնակիչները: YouTube-ում հրապարակված հոլովակում երեւում է լուսավորվող օբյեկտ, որը շարժվում է մեծ արագությամբ՝ կատարելով կտրուկ շրջադարձեր:
Ենթադրվում է, որ օբյեկտը շարժվել է Միջերկրական ծովի ափի երկայքնով: Ինչպես նշում է պարբերականը, փորձագետները չեն կարողացել պատասխանել հարցին, թե հատկապես ինչ են տեսել ֆրանսիացիները: Օդերեւութաբանական ծառայությունը նույնպես չի կարողացել բացատրել երեւույթը: Twitter-ի օգտատերերի կարծիքով՝ այդ օբյեկտը կարող էր անօդաչու սարք լինել:
2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի հայտնի հանգստավայրի երկնքում նկատել են փայլող գունդ, որը նման էր ՉԹՕ-ի:





























